ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Վրաստանի պատրիարքը հիշել է, որ Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են

Վրաստանի պատրիարքը հիշել է, որ Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են
26.09.2014 | 18:13

«Վրաստանն ու Հայաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում»,- հայտարարել է Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Մենք ապրում ենք շատ բարդ ժամանակում: Միջազգային հարաբերությունները շատ են բարդացած: Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեական օազիսներ են մուսուլմանական աշխարհում: Հիշում եմ իմ հանդիպումը Հռոմի պապի հետ Վատիկանում: Նա վերցրեց ատլասը ու նայեց Վրաստանի ու Հայաստանի աշխարհագրական դիրքին: Հետո ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը բավական բարդ աշխարհագրական դիրքում են, որ նրանք քրիստոնեական օազիսներ են: Այդ պատճառով մենք պետք է հատկապես ուշադիր լինենք միմյանց նկատմամբ: Շատ են դեպքերը, երբ մեր ժողովուրդների այս կամ այն ներկայացուցիչը՝ լինի վրացի, թե հայ, անում է այնպիսի հայտարարություններ, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,- հայտարարել է վրացի կաթողիկոսը:

Դիտվել է՝ 656

Մեկնաբանություններ